ՈՐՈՆՈՒՄ ԳՐԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

Ա Ը Կ Ն Ս
Բ Թ Հ Շ Վ Օ
Գ Ժ Ձ Ո Տ Ֆ
Դ Ի Ղ Չ Ր
Ե Լ Ճ Պ Ց
Զ Խ Մ Ջ Փ
Է Ծ Յ Ռ Ք

ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ, ԱՆՀԵՂԻՆԱԿ ԵՐԿԵՐ, ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ

 


ԻՆՉՊԵՍ ՈՐՈՆԵԼ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ


Այս կայքում տեղադրված են «Գրահավաքի» միայն այբբենական գրացուցակները (ՀԵՂԻՆԱԿԻ անունով որոնման համար) և ժողովածուների, անհեղինակ երկերի, հանրագիտարանների ու մատենաշարների գրացուցակը, եթե գիրքն անհեղինակ է կամ բազմաթիվ հեղինակների գործերի հավաքածու։

Եթե ցանկանում եք որոնել կայքի բոլոր գրացուցակներում միաժամանակ, ապա արդյունավետ որոնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալը.

նախ՝ մուտքագրել որոնվող բառը կամ արտահայտությունը կայքի որոնման ձևում (նայեք էջի վերին ձախ անկյունում).

ապա՝ բերված արդյունքների էջում նույն բառը կամ արտահայտությունը նորից մուտքագրել, սակայն արդեն դիտարկիչի որոնման ձևում (սեղմեք ctrl F) և որոնման սլաքների օգնությամբ հերթով ստուգել արդյունքները։ Եթե էջի ստորին հատվածում տեսնում եք Next Posts բառերը, նշանակում է՝ որոնվող բառը կամ արտահայտությունը կա որոնման արդյունքների նաև հաջորդ էջում։ Սեղմեք Next Posts-ի վրա, գնացեք հաջորդ էջ և այնտեղ ևս կայքի որոնման գործիքով շարունակեք ստուգել արդյունքները, մինչև գտնեք այն, ինչ Ձեզ պետք է (կամ չգտնեք, եթե Ձեր ուզած գիրքը մեր գրացուցակներում չկա)։


ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐՔԵՐ

Մեր գրադարանում կան նաև օտարալեզու գրքեր, եթե դրանք առնչվում են հայագիտությանը։ Դրանց հեղինակներին որոնեք հայերեն գրքերի այբբենական գրացուցակների ամենավերջում, իսկ եթե անհեղինակ գրքեր են կամ ժողովածուներ՝ անհեղինակ երկերի ու ժողովածուների գրացուցակի վերջում։ Դրանք որոնելու համար պարզապես մտքում տառադարձեք հեղինակի անունը հայերենով. օրինակ՝ Cox ազգանունը կգտնեք «Ք» տառի գրացուցակի վերջում, Штреккер-ը՝ Շ տառի տակ, և այսպես շարունակ։ Տառադարձության համար հիմք է ընդունված արևելահայերենի հնչյունաբանությունը։ Իհարկե, այսպես որոնելը միշտ չէ, որ հարմար է, հատկապես եթե արևմտահայ ես ու չգիտես՝ Byron-ին փնտրես Պ թե Բ տառի տակ։ Այս անհարմարությունն առայժմ այլ լուծում չունի, ներեցե՛ք. որովհետև գրադարանը դեռ այնքան հարուստ չէ օտարալեզու գրքերի տվյալներով, որ առանձին ռուսերեն, առանձին լատինատառ կամ այլագիր այբուբենների համար ևս առանձին գրացուցակների էջեր բացենք։

Օտարալեզու գրքեր որոնելիս Ձեզ կարող են օգտակար լինել ներքոբերյալ աղյուսակները։

ԼԱՏԻՆԵՐԵՆ ՏԱՌԵՐ

 

Լատիներեն         Հայերեն Լատիներեն      Հայերեն
A Ա[a] / Է[æ, e] / Օ N Ն
B Բ / Պ O Օ
Ք[k]/ Գ / Կ / Չ[tʃ] / Խ[de x]      P Փ  / Պ
D Դ Q Ք
E Է[e] / Ի[i] R Ռ
F Ֆ S Ս [s] / Զ[z] / Շ[ʃ]
G Գ[g] / Ջ[dʒ] / Ղ(Gh) T Թ / Դ / Տ
H Հ U Յ[ju] / Ո[u] / Ա[ʌ]
Ի[i] / Ա[a] V Վ[v] / Ֆ[f]
J Ջ[dʒ] / Յ[j] / Ժ[ʒ] W Վ[v] / Ո[u]
K Ք  /  Կ X Ք
L Լ Y Յ[j] / Ե / Ի[i] 
M Մ Z Զ[z] / Ց[ts]

 

ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՌԵՐ

 

Ռուսերեն Հայերեն  Ռուսերեն Հայերեն
А               Ա  О                Օ
Б Բ  П Պ
В Վ  Р Ռ
Г Գ / Ղ  С Ս
Д Դ / Ջ(Дж)  Т Տ
Е Ե  У Ո
Ё Յ  Ф Ֆ
Ж Ժ  Х Խ
З Զ  Ц Ց
И Ի  Ч Չ
Й Յ  Ш Շ
К Կ  Щ Շ
Л Լ  Э Է
М Մ  Ю Յ
Н Ն  Я Յ


ԱՅԼ ԳՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ՝ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ